Հետևում ենք իրավիճակի զարգացմանը․ ՌԴ դեսպանությունը՝ Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին


22:26 , 7 սեպտեմբեր, 2023

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տեղեկացված է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին:

«Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագրության հետ։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար,- ասված է հաղորդագրության մեջ։