Բայրամովը ՌԴ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին


22:06 , 7 սեպտեմբեր, 2023

Lurer.com-ը գրում է.

«Հայաստանի հայտարարությունները, հռետորաբանությունն ու սադրանքները խաթարում են կայուն խաղաղությունը տարածաշրջանում»,– այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ընդունելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Նրա խոսքով՝ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունն ու սադրանքները, որոնք խարխլում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, խաթարում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերն ու նախաձեռնությունները»։

«Նախարարն ընդգծել է նաև Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջա