Սինգապուրյան ընկերությունը 60 հզ. դոլարով առաջարկում է «բացել» հավերժ երիտասարդության գաղտնիքը


23:35 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բջիջների ծերացումը կանխելու համար գիտնականներն առաջարկում են սառեցնել դրանք, այնուհետև փոխարինել ցողունային բջիջներով և օգտագործել հետագա կյանքում՝ երիտասարդանալու համար: 60 հազար դոլար արժողությամբ այս մեթոդը հասանելի է արդեն այսօր:

Հավերժ երիտասարդության գաղտնիքը հաճախորդներից մաշկի և արյան օրինակներ վերցնելու և դրանք, որպես պահուստային տարբերակ, պահպանելու մեջ է: Ըստ ընկերության ղեկավարության՝ սառեցված բջիջները չեն ծերանում: Այդ բջիջների մի մասը կվերածվեն ցողունային բջիջների, որոնցից կարելի է ստանալ ցանկացած հյուսվածքի տիպ:

Հաճախորդներին հավերժ երիտասարդություն առաջարկում է սինգապուրյան Sceil ընկերությունը: Այն խոստանում է պահել յուրաքանչյուր հաճախորդի բջիջները՝ մինչև նրա մահը:

Այս մասին հաղորդում է Mail Online-ը: