Բակի հարցում, մայթի հարցում ես ձեր դաշնակիցն եմ․ Տիգրան Ավինյանը՝ Նոր Նորքի բնակիչներին


14:41 , 7 սեպտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ։

Տիգրան Ավինյանը նախ բնակիչներից հետաքրքվեց, թե ինչ խնդիրներ ունեն։ Պատասխանեցին, որ առաջին հերթին ջրի խնդիր ունեն։

Քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ գալիք 5 տարիների ընթացքում պլանավորում են 120 կմ ոռոգման ջրի խողովակներ քաշել և խնդիրը լուծել։

Այնուհետև Ավինյանը հարցրեց, թե գոհ են տրանսպորտից։ Քաղաքացիներն ասացին, որ պետք է ավտոբուսի երթուղին ևս երկու կանգառ երկարացնել։

Բնակիչները խոսեցին նաև խաղաղահրապարակի բացակայության մասին։

Ավինյանը խոստացավ այդ խնդիրը լուծել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: