Եթե Արևմուտքը հայերի վրա թքած չունի, ինչո՞ւ Իլհամի գյամերը չեն քաշում գործնականում
14:23 , 7 սեպտեմբեր, 2023
Հայտարարելով, որ հայ-ամերիկյան՝ «ուսումնական նպատակներ հետապնդող» զորավարժությունների շուրջ բարձրացած աշխարհաքաղաքական աղմուկն անտեղին է՝ ՔՊ-ական թրաշամանուկ Խանդանյան Սաքոն միաժամանակ այն համարել է՝ հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների արդյունք:
Զորավարժություները, որ անցկացվում են ոչ առաջին տարին, փաստորեն, Սաքոն փորձել է հանրության վրա վաճառել բավական թանկ գնով: Խնդիրն այն է, սակայն, որ հայ-ամերիկյան խորացող հարաբերություններ գոյություն չունեն, այլ գոյություն ունի Հայաստանում խորացող հակառուսականություն, որը որևիցե կերպ չի կարող որակվել որպես Վաշինգտոնի հետ ասենք նոր որակի հարաբերություններ կառուցելու արգասիք:
Օրինակ՝ երբ Սաակաշվիլին Վրաստանը տանում էր՝ Արևմուտք, գիտեր, թե ինչ է դրա դիմաց ստանալու: Եվ ստացան. Վրաստանի բյուջե վերադարձվեցին թալանված միլիարդավոր դոլարներ, Արևմուտքը սկսեց ռեալ ֆինասնավորել Վրաստանը, լրջագույն հակակոռուպցիոն պայքար ծավալվեց այդ երկրում, Վրաստանը, կարելի է ասել, եվրոպականացվեց: Ճիշտ է՝ բացասական հետևանքներ ու կորուստներ էլ Թբիլիսին ունեցավ, բայց գոնե դրանց դիմաց ինչ-որ բան ստացավ:
Ի՞նչ է անում Նիկոլը, որի կուսակցական ստրուկներից մեկը, փաստորեն, հայտարարում է, թե իբր հայ-ամերիկյան հարաբերությունները աննախադեպ սերտացման փուլ են թևակոխել: Նիկոլն անում է մի բան՝ «սերտացնում է» հայ-թուրքական հարաբերությունները, բայց հայտարարում, թե սերտացնում են Հայաստան-Արևմուտք կամ Հայաստան-Վաշինգտոն հարաբերությունները: Եթե Ամերիկան կամ Եվրոպան Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու մտայնություն կամ շահագրգռվածություն ունենային ու հայերի վրա խորապես թքած չունենային, ապա այսօր Արցախում տեղի ունեցողի համար խստագույնս կպատժեին ծովը ծնկներից համարող Իլհամին կամ գոնե ինչ-որ ձևական պատժամիջոցներ կսահմանեին ազերիների նկատմամբ՝ կեցվածք դրսևորելով: Բացի մեկ-երկու կոնգերսականի հայահաճո հայտարարություններից ԱՄՆ-ն ի՞նչ է անում, Սաքոյի մատնանշած խորացող հարաբերութուններն ո՞ւր են:
Նիկոլի կուրատորներին հայ-ամերիկյան, հայ-եվրոպական, հայ-ռուսական, հայ-իրանակնա, հայ-չինական կամ այլ տիպի հարաբերությունների խորացում պետք չէ, նրանց պետք չէ շատ բարեկամներ ու քիչ չարակամներ ունեցող Հայաստան,ք անի որ նրանց նպատակաը Երրորդ հանրապետության վերջը տալն է, հետագայում էլ հայկական էթնոսի՝ այս տարածաշրջանից դուրս դրվելը,ու սա չափազանց հստակ է՝արցունքի պես ջինջ: