Կասպարով. «Մրցակիցը նվեր թիմ չէր»


23:26 , 10 սեպտեմբեր, 2013

Կասպարով. «Մրցակիցը նվեր թիմ չէր»Sport.am-ը գրում է.

Հայաստան-Դանիա խաղից հետո լրագրողների հետ զրուցեց Գևորգ Կասպարովը:

«Լավ խաղ ցուցադրեցինք, բայց կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա:

Հնարավորություն ունեինք ևս 3 միավոր վաստակելու, բայց բոլոր ծրագրերը խախտվեցին: Թիմում բոլորն էլ լավ աշխատեցին, մրցակիցը նվեր թիմ չէր մեզ համար:

Առաջին խաղակեսում Կառլենն իրեն լավ չէր զգում, չէր կարողանում մտնել թիմի խաղի մեջ, արագ փոխարինվեց»,- ասաց Կասպարովը: