Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. «GALLUP International association»-ի հարցման արդյունքները


13:56 , 7 սեպտեմբեր, 2023

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, թե ինչպե՞ս են քվեարկելու երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին։ Հարցումներին մասնակցել է 800 երևանցի:

Հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի և Տիգրան Ավինյանի, 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» ու Հայկ Մարությանի օգտին։

5,1 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին, 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանին, 3,8 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիլյանին, 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստանին» և Դավիթ Խաժակյանին։

Ընտրողների 2,7 տոկոսը քվեարկելու է «Հաղթանակ» կուսակցության և Վիկտոր Մնացականյանի օգտին։ Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։