Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ


12:56 , 7 սեպտեմբեր, 2023
Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից կորուստեր չկան:

Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։