Սիմոն Մակենյոկ. Երկու թիմերն էլ հաղթելու հնարավորություն ունեին


22:58 , 10 սեպտեմբեր, 2013

Սիմոն Մակենյոկ. Երկու թիմերն էլ հաղթելու հնարավորություն ունեինArmsport.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան-Դանիա (0-1) խաղից հետո, դանիացիների հարձակվող Սիմոն Մակենյոկը Armsport.am-ի հետ զրույցում մեկնաբանեց խաղը.

«Խաղը շատ դժվարին, բայց լավ ստացվեց: Երկու թիմերն էլ լավ էին խաղում. երկուսն էլ հաղթանակի հնարավորություն ունեին:

Կոպենհագենում կայացած Հայաստանի դեմ խաղի համեմատ, էական փոփոխություններ էինք կատարել: Ի տարբերության նախորդ խաղի, այս անգամ ավելի թիմային խաղ ցուցադրեցինք:

Մեր նպատակը անփոփոխ է: Շարունակում ենք հուսալ, որ կհաղթենք հաջորդ երկու խաղերում ՝ վաստակելով վեց միավոր»: