Կալյումեում ենք: Մոտենում է մատուցողուհին: Հայերեն ուզում եմ պատվեր տալ: Ասում է, որ հայերեն չի հասկանում, պիտի ռուսերեն ասեմ: Ջղայնանում եմ: Ուրեմն իմ երկրում չե՞մ կարող իմ լեզվով խոսել:
Հոլանդացիներին անընդհատ մեղադրում են, որ մշակույթ չունեն, որ մեջները հեչ հայրենասիրություն չկա, որ կամաց-կամաց անգլերենը հաղթում է հոլանդերենին: Բայց ախր էնտեղի բոլոր մատուցողները (հիմնականում) հոլանդերեն գիտեն: Չիմացողին գործի չեն էլ ընդունում: