Ռուսաստանը հարվածել է Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքին. կա 16 զոհ (Video)
19:54 , 6 սեպտեմբեր, 2023
Ռուս զինվորականները չորեքշաբթի սեպտեմբերի 6-ին, հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի կենտրոնական շուկան։ Կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական Telegram ալիքները։
Ըստ նախնական տվյալների՝ հարվածը հասցվել էր С-300 համակարգով։
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը դեպքի վայրից հայտնել է 16 զոհի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կոնստանտինովկային հարվածելու պահից: