Մոսկվան խոստանում է Նիկոլի քթից բերել


16:09 , 6 սեպտեմբեր, 2023
Մինչ Պապիկյան Սուրիկը լուսանկարներ է հրապարակում հայ-ամերիկյան զորավարժությունների նախապատրաստական ընթացքից, Հակոբյան Աննան էլ պրոուկրաինական «դվիժենիների» մեջ է գտնվում, Պեսկովն է արձագանքել ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժությունների մասին տեղեկություններին՝ խոստանալով խորապես վերլուծել հատկապես ներկա իրավիճակում ստացվող նման լուրերը:

Ակնհայտ է, որ ճակատագրական այս շրջանում Նիկոլը ջանում է արտաքին քաղաքական ուղեգիծ փոխել, ինչը թերևս առաջին հերթին պայմանավորված է նաև Արևմուտքի կողմից տրված աձնական երաշխքներով. ով որ իրեն ապաստան տա ապագայում, նրա «թելն էլ կթելի» Նիկոլը ներկա իրավիճակում:

Հետաքրքրական է, որ հայ-ամերիկյան զորավարժություններից առաջ Իրանն էր հղել անուղղակի ուղերձ՝ Երևանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով համատեղ զորավարժություններ իրականացնել: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Հայաստանը մերժում է ՀԱՊԿ դիտորդներին՝ ներկայություն ունենալու Հայաստանում, ինչպես նաև տևական ժանմանակ է՝ ակնհայտ ժեստեր է անում՝ ցույց տալով, որ ՀԱՊԿ-ն իր համար օտար կառույց է, իսկ արևմտյան դիտորդներին Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ Մոսկվայի ուղերձները բացահայտորեն առհամարհվում են Երևանի կողմից, ինչի հետևանքով Լաչինում ունենք ներկայիս իրավիճակը:

Դասագրքային ճշմարտություն է այն, որ անվտանգային քայքայված միջավայր ունեցող ու անցումային փուլում գտնվող երկրներն իրավունք չունեն փոխել անվտանգային համակարգ, մի ձիուց մյուսը թռչել, կտրուկ շարժումներ անել, քանի որ այդ ամենը կարող է նրանց «քթով գալ»: Մոսկվան գիտի՝ ինչպես ցավ պատճառել Հայաստանին, ինչպես նաև բոլորս տեղյակ ենք, թե ինչպիսի անտարբերություն է Արևմուտքը դրսևորում մեր հանդեպ, երբ Կրեմլը սկսում է պատժել մեզ թուրքի ձեռամբ: Ա՛յ եթե գոնե Արևմուտքը մեր հանդեպ անկեղծ լիներ ու կարողանար կամ ցանկանար Իլհամի ականջները քաշել, ինչ-որ տեղ Հայաստանի պրոաևրմտյան շարժումները կարելի կլիներ հասկանալ, բայց բոլորովին հակառակն է տեղի ուենում, ինչը ստիպում է հանգել մեկ հիմնական մտքի՝ Նիկոլն անվերջ դավադրություն է հյուսում ու Հայաստանի պետականությունը կործանման է տանում՝ շատ լավ իմանալով, որ օբյեկտիվորեն Հայաստանը հակառուսական խաղերի մեջ մտնելու ռեսուրս չունի:

Նա թքած ունի, կարևորն այն է, որ իրեն Արևմուտքը ժողովրդավար համարի, իսկ ամենավերջում էլ ապաստանի հարցը լուծի. ապրել է ուզում: