Հորդանանի խորհրդարանում պատգամավորը կրակել է գործընկերների վրա


22:19 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հորդանանի խորհրդարանի պատգամավորը կրակ է բացել գործընկերների վրա: Պատահարը տեղի է ունեցել երկրի օրենսդիր ժողովի շենքում:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը, հրաձգության հետևանքով տուժածներ չկան:

Պատահարի մանրամասները դեռևս հայտնի չեն: Ամանի խորհրդարանի շենք է ժամանել ոստիկանություն, նիստն ընդհատվել է: