Սյամոն հայտնվել է խաբված պուտ*նկի դերում
12:14 , 6 սեպտեմբեր, 2023
Արձագանքելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն հանգամանքի մասին, որ առանց ռուսական աջակցութան Հայաստանում իշխանափոխություն անելն անհնարին է լինելու՝ Սյամոն սեփական պատվից վեր է համարել մեկնաբանություն տալն ու միայն նշել, որ եթե որրևիցե քաղաքական գործիչ այնքան «անհոռատես է», որ չի հասկանում՝ իրեն օգտագործում են, իր ամբողջ ազգին օգտագործում են, ապա ինքը այդպիսիների հետ խոսելու ոչինչ չունի: «Ամոթել ա՝ որպես հայ նման բաները մեկնաբանեմ,չեմ կարա»,-հայտարարել է «ամոթխած» Սյամոն:
«Անհեռատես»-ը հայոց լեզվի զարգացման որևիցե փուլում գոյություն չունեցած «անհոռատես»-ով փոխարինած ու այդպիսով հայերենում մի նոր եզրի ծնունդ տված Սյամոն հարցին նորմալ չի պատասխանել մի շատ պարզ պատճառով՝ երեսը չի բռնել: Խնդիրն այն է, որ ամենաշատ ու ամենաանխնա կերպով օգտագործվող կերպարը հայկական քաղաքական դաշտում հենց ինքն է: Ընդ որում՝ Սյամոն ծառա է մի քանի տերերի ու նույնիսկ կրկնակի կամ անգամ եռակի գործակալի կարգավիճակում է հայտնվել՝ «պարելով բոլոր նրանց դուդուկի տակ», ովքեր իրեն ինչ-որ բան են խոստացել: Սյամոն հայտնվել է այն երեխայի կարգավիճակում, որին մեկ շոկոլադով կարելի է խաբել:
Ավելի ճիշտ՝ Սյամոն այժմ հայտնվել է խաբված պուտանկի դերում. նա իր բաժին գործն արել է, բայց բեհը չի ստացել ու դեռ սպասում է, շարունակում է կերակրվել սին հույսերով ու երազում թրքացած Ղարաբաղի մասին, այն մասին, թե ինչպես է այնտեղ ինքը սատրապություն անելու:
Եթե Հայաստանում իշխանափոխություն չեղավ,կորչելու ենք բոլորս: