Մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարություն
11:51 , 6 սեպտեմբեր, 2023
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,-ասել է Պատելը։