Արձանագրվել են ադրբեջանայան զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ․ Արցախի ՊՆ (Video)


22:22 , 5 սեպտեմբեր, 2023

Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից արձանագրվել են ադրբեջանայան զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ։ Հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ։

Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը սադրանքի հող է նախապատրաստում։