14:41 , 5 սեպտեմբեր, 2023Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։