«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» անցնում է Ադրբեջանին


14:36 , 4 սեպտեմբեր, 2023
ԶԼՄ-ներն ահազանգում են աննախադեպ երևույթի մասին. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» հասունաննում է բունտ այն պատճառով, որ այս տարվա մայիսից ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են աշխատում: Ըստ տեղի աշխատակցիների՝ ադրբեջանցիների թիվը 5-6-ն է, որոնիցից մեկը, օրինակ, կապիտալ շինարարության տնօրենն է:

Սա լրջագույն ահազանգ է, անկասկած, և պետք է արժանանա Հայաստանի հատուկ ծառայությունների ուշադրությանը. Սյունիքը շարունակում է մնալ Ադրբեջանի թիրախում, և այն, որ մարզի ամենակարևոր արդյունաբերական օբյեկտում այդքան շատ ադրբեջանցիներ են աշխատում, չի կարող չանհանգստացնել ոչ միայն սյունեցիներին, այլև երևանաբնակներին ու առհասարակ բոլոր հայերին. ազերի աշխատակիցները, գրեթե 100%-անոց փաստ է, կապ ունեն թշնամական հատուկ ծառայությունների հետ ու այնտեղ կարող են զբաղվել նաև հետախուզությամբ, ինչն անհրաժեշտ է կանխել ու կանխարգելել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր Ադրբեջանում, եթե պարզվեր, որ ասենք նույն SOCAR-ում հայեր են աշխատում:

Ո՞վ է կանխելու կամ կանխարգելելու, Նիկո՞լը: Առը մեզ…