Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները


00:12 , 1 սեպտեմբեր, 2023

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներն առայժմ նախնական փուլում են, բայց փոփոխությունները սկսել են անհանգստացնել Բաքվի բարբարոսական վարչախմբին, որը թեև ջանում է քարոզչական տիրույթում ցույց տալ, թե, իբր, իրավիճակն իր համար ամբողջովին հասկանալի ու վերահսկելի է, սակայն քարոզչական գրվածքների տողատակերից երևում են իրար խառնվելու բացահայտ նշաններ։
Սա առնվազն ավելի բարվոք ստարտային պայմաններ է ստեղծելու Արցախի Հանրապետության նոր իշխանության համար, որոնք սակայն դեռ պետք է կարողանալ օգտագործել։
Մեկ այլ կարևոր հանգամանք ևս պետք է անպայմանորեն ընդգծել, և դա այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը շատ վատ է տեղեկացված և գրեթե չի հասկանում Արցախի Հանրապետության ներսում առկա քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ինչը ևս մեզ համար հաջողություններ գրանցելու պատուհան է, որից նույնպես պետք է օգտվել։