Փաշինյանը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին


18:56 , 31 օգոստոս, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:

Վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին մանրամասն պատասխանելու և ջերմ ընդունելության համար: