Մոսկվայի մարզում դեպի ՌԴ մայրաքաղաք թռչող ուկրաինական ԱԹՍ է խոցվել


09:38 , 31 օգոստոս, 2023

Մոսկվայի մարզի հարավ-արևելքում դեպի ՌԴ մայրաքաղաք թռչող ԱԹՍ է խոցվել։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր ՀՕՊ ուժերը Վոսկրեսենսկի շրջանում Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան», - գրել է Սոբյանինը։

Նա նաև հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Ինչպես մանրամասնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ուկրաինական անօդաչուն եղել է ինքնաթիռային տիպի։ Այն խոցել են հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը։