18:02 , 10 սեպտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը այս շաբաթ այցելելու է Երևան: Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը. այս մասին այսօր սեպտեմբերի 10-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը: Նրա խոսքերով այցի նպատակն է «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ պետությունների ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13-ը Երևանում: Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը: Ն շենք, որ այդ հանդիպումը լինելու է վերջին նախապատրաստական նիստը` այս տարվա նոյեմբերին Վիլյնուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին: