«Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է, թե ինչու է որոշ բաժանորդների կապը փոխվել «Թուրքսելի»


14:23 , 30 օգոստոս, 2023
Ի գիտություն բաժանորդների
Հարգելի´ բաժանորդներ, «Յուքոմ» ՓԲԸ շարժական և ֆիքսված ցանցերում տեխնիկական խնդրի առաջացման հետևանքով կարճ ժամանակահատվածով անհասանելի էին կապի ծառայությունները: Ֆիքսված կապի ծառայությունները վերականգնվել են րոպեների ընթացքում, իսկ շարժական կապի ծառայություններն ի սկզբանե վերականգնվել են 3G ցանցի մակարդակով, այնուհետև` նաև 4G: Առանձին դեպքերում շարժական ինտերնետի հասանելիությունը դեռ կարող է վերականգնվել: Այլ երկրի օպերատորին միանալու առանձին դեպքերը, որոնք ի հայտ են եկել ռոումինգի ծառայությունն ակտիվացրած բաժանորդների մոտ, պայմանավորված են տեխնիկական խնդրով և կոնկրետ տեղանքում հեռախոսի համար այդ պահին առավել հասանելի ազդանշանով:
Հայցում ենք ձեր ներողամտությունը ծառայությունների ժամանակավոր խափանման համար: