ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի պահանջը


21:21 , 29 օգոստոս, 2023

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաեւ Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի եւ ընթացող քրեական վարույթի մասին։