Մեքսիկացին փորձել է ԱՄՆ ներթափանցել չիլի պղպեղով լի բեռնատարով


20:22 , 10 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մեքսիկացու, որը փորձել է անօրինական եղանակով հատել սահմանը՝ չիլի պղպեղով լի ֆուրգոնով: Այս մասին հայտնում է Associated Press-ը: 

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը բեռնատարի մեջ է մտել, երբ այն կանգնել է Մեքսիկայում, որպեսզի դրանով հասնի Չիկագո: 

Ընդ որում՝ տղամարդը եղել է հարբած. բեռնախցիկում հայտնաբերվել է տեկիլայի շիշ: 

Նշենք, որ տղամարդը կարողացել է Մեքսիկայի սահմանից հեռանալ մոտ 100 կմ: 

Տղամարդուն վերադարձրել են հայրենիք: