Փաշինյանը Ծաղկաձորում դիմավորել է Միշուստինին


15:56 , 24 օգոստոս, 2023

Ծաղկաձորում Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Միխայիլ Միշուստինին։

Դրանից հետո կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների երկկողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Այն կայանալու է այսօր՝ Ծաղկաձորում։