16:22 , 10 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Սիրիական ընդդիմությունը մերժել է երկրում գտնվող քիմիական զենքի արսենալները միջազգային վերահսկողությանն հանձնելու ռուսական առաջարկը: «Ֆրանս Պրես» գործակալությունն այս մասին հաղորդում է, վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ այսօր տարածած հայտարարությունը:
Միաժամանակ, ընդդիմության ներկայացուցներն հերթական անգամ կոչ են անում արևմտյան երկրներին «պատժել Ասադի վարչակազմին»:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարել էր, թե Ռուսաստանը Սիրիային է փոխանցել քիմիական զենքի միջազգային վերահսկման մասին առաջարկ, համաձայն որի նմանօրինակ զենքի պաշարները պետք է անցնեն միջազգային վերահսկողության տակ՝ հետագայում ոչնչացվելու պայմանով:
Սիրիան արդեն իր համաձայնությունն է տվել նախաձեռնությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ