11:56 , 22 օգոստոս, 2023Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:


