Բելգիայի ԱԳ նախարարը ՀՀ կժամանի օգոստոսի 22-ին, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի հետ


17:56 , 21 օգոստոս, 2023

Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: