15:15 , 10 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է դիմել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին հոկտեմբերին կայանալիք ԱԱ-2014-ի որակավորման փուլի հանդիպումներից ազատելու խնդրանքով, հայտնում է «Marca»-ն:
Կատալոնական թիմում կարծում են, որ առանց այդ էլ հարձակվողը մեծ ծանրաբեռնվածություններ է ստացել մրցաշրջանի սկզբում: Ճիշտ է, «Կապտանռանգույնները» կդիմեն երկրի ֆեդերացիային, միայն եթե Արգենտինայի հավաքականը ժամանակից շուտ նվաճի ԱԱ-2014-ի ուղեգիր:
Արգենտինացիները կարող են ուղեգիր նվաճել արդեն վաղը՝ սեպտեմբերի 11-ին կայանալիք՝ Պարագվայի հետ արտագնա մրցավեճում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ