14:51 , 19 օգոստոս, 2023Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջին պայթյունից հետո շարունակվել են պայթյունների ձայներ լսվել։ Համացանցում հայտնված տեսանյութերից պարզ է դառնում, որ ինչ-որ բան շարունակում է պայթել անգամ ծխի հսկայական սյան բարձրանալուց հետո։
Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արձագանքել է պայթյունների վերաբերյալ լուրերին՝ հայտնելով, որ դրանք տեղի են ունեցել մայրաքաղաքի Կոլցեվայա փողոցի շրջանում՝ արդյունաբերական գոտում։