Իրանում խոշոր ավտովթարից տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ


14:55 , 10 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների համաձայն՝ Իրանում ավտովթարի հետևանքով զոհվածների և տուժածների թվում հայեր չկան։

Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը՝ Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ Իրանում՝ Թեհրան-Կում մայրուղում, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով 40 մարդ է զոհվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ