Սիմոնյան Հայկոն կայֆավատ է եղել ուղիղ եթերում
13:26 , 18 օգոստոս, 2023
Հարցին՝ ինչո՞ւ է պետական բյուջեից 6 մլն դոլար հատկացվել Սնուփ Դոգի համերգին, եթե նրա համերգի շուկայական գները անհամեմատ ավելի ցածր են, «Հ1»-ին հյուրընկալված լատինո պարող Սիմոնյան Հայկը խայտառակ պատասխան է տվել: Փողեր լվանալու նպատակով շաբաթներ առաջ հիմնադրված «Դոպինգ Սփեյսի» տնօրենը հայտարարել է՝ դրա պատճառն այն է, որ արտիստների սակագները տարբեր իրավիճակներում լինում են տարբեր՝ կախված երկրից, կախված հանդիսատեսի քանակից, եղանակից և այլն: Ըստ նրա՝ հստակ գնացուցակ գոյություն չունի, ուստի քանի որ Հայաստանը «բանակցային սեղանի» վառ ներկայացուցիչներից չէ, ունի «բացասական աստառ»՝ բազմաթիվ համերգների չեղարկման պատճառով, հետևաբար՝ վերջնարդյունքում եկել-հանգել են հենց 6 մլն դոլարին:
Հարց՝ իսկ Սնուփ Դոգի կամ ցանկացած մեկ այլ արտիստի հայաստանյան համերգների հարցը այդքան կենսակա՞ն է պետության համար: Հայկոյի «հիմնավորումը» իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե այդ համերգը աղետյալ երկիր Հայաստանին ինչ-որ բան տար, ինչ-որ մնայուն հետք թողներ բոլորիս կյանքում: Այս իրավիճակում իմաստը ո՞րն է այս կամ այն արտիստի կապրիզների բավարարման, եթե ո՛չ սիրտ կա՝ որևէ մեկին թամաշա անելու, ո՛չ էլ՝ հիմնավոր պատճառ. մենք ենք դարձել աբողջ աշխարհի համար թամաշայի առարկա, է՛լ ի՞նչ թամաշա:
Իրականում Հայկոն կեղծել է. Սնուփ Դոգին այդ 6 մլն-ից շատ քիչ է հասնելու, իսկ փողերի մնացած մասն ուղղակի «ՄԱՊ-ի Ալիկի» «դիվանագետ» որդու գրպանն է հոսելու, մյուս կեսն էլ՝ Սիմոնյան Հայկոյի՝չնայախծ դեռ պետք է պարզել՝ բացի սրանցից է՛լ ովքե՞ր են «վեռխուշկեքում» լուրջ փայ մտել ու դարձել բուն շահառուն՝ հատոկ օպերացիայի:
Գիտե՞ք՝ ինչու է այսպես: Այսպես է, քանի որ Նիկոլը հանրությանը մարդատեղ չի դնում, հանրությունը նրա համար վերածվել է կայֆավատ լինելու ու դրա հետ մեկտեղ «լևի» փողեր բռնելու միջոցի, ինչը,ի դեպ, զարմանալի չէ. է՛լ ո՞ր երկրում են ազգին գիտակցված աղետի հանգեցրած իշխանությանը վերընտրել, շարունակ հույսեր կապել…