10:46 , 18 օգոստոս, 2023Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Է ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Կինն այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ենթադրաբար մայրն անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական բռնություն է կիրառում և տեսանկարահանում։ Տեսանյութում երևում է, որ ենթադրաբար մայրն ու քույրն ակնհայտորեն նվաստացնում են անչափահասին, թքում են նրա վրա։