Ադրբեջանը ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը թխվածքաբլիթ ուտելու համար․ Մարուքյան


18:55 , 17 օգոստոս, 2023

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Սա հիանալի ցուցանիշ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անձեռնմխելիությունը երաշխավորող միջազգային մեխանիզմն ունի առաջնային նշանակություն»,- հավելել է Մարուքյանը։