Ադրբեջանցիները օրվա ընթացքում երկրորդ անգամ են կրակել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ


17:26 , 17 օգոստոս, 2023

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։