Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ


12:14 , 17 օգոստոս, 2023

Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։