Գռզոյի աչքը Ջենիֆեր Լոպեսի կլորիկ հետույքի վրա է
16:10 , 16 օգոստոս, 2023
Մամուլը որոշ բացահայտումներ է արել՝ կապված համաշխահային շոուբիզնեսի աստղերի օգնությամբ բյուջեն կեղեքելու վերաբերյալ իշխանությունների ունեցած ծրագրերի հետ. ծրագրում են Սնուփ Դոգից հետո Հայաստան բերել կլորիկ հետույքով Ջենիֆեր Լոպեսին ու նույնքան գայթակղիչ Շակիրային: Համենայն դեպս՝ բանակցություններն ընթացքի մեջ են արտիստների հետ, և շատ շուտով ՔՊ-ականները կարող են ոչ միայն կրկին տժժալ, այլև հաճելին համատեղել օգտակարի հետ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանելով սպասվելիք համերգների քողի տակ:
Արցախում ինչպես հայտնի է, սովամահության առաջին դեպքն է գրանցվել, որ խոստանում է բնավ վերջինը չլինել: Թե երբ է ավարտվելու այդ դժոխքը, ոչ ոք կարծես չգիտի, իսկ իշխանությունները չեն էլ ցանկանում անգամ կռահել՝ միայն շարունակաբար պնդելով, որ ուժ գործադրելու ռեսուրս չունեն: Հիմա այս իրավիճակում արդյոք կրկնակի անբարոյականություն չէ՞ Հայաստանը մի մեծ «տանցպլաշադկայի» վերածելու ՔՊ-ականների մոլուցքը՝ չհաշված այն ամառային կայֆերը, որոնք ներկայումս վայելում են ՔՊ-ական խունտայի կարկառուններն օտար ափերում:
Գռզոն Հյուսիային պողոտայում բողոքում էր, թե ինչու են իրեն դավաճան անվանում, ծաղրում ու մասխարա սարքում: Արցախում գրանցված սովամահության դեպքը, կարծում ենք, տալիս է Գռզոյի հարցի պատասխանը. այսօր Արցախը տրամագծորեն հակառակ իրավիճակում կլիներ, եթե Գռզոյի թիմն իշխանության չլիներ, եթե գոնե բարոյականություն ունենային ու պատերազմում պարտվելուց հետո հեռանային: Հենց Գռզոն, եթե մի քիչ մարդ լիներ, ապա անձամբ պետք է հրաժարվեր պատերազմից հետո քաղաքականության մեջ մնալու մտքից ու ավելորդ չբզբզար: Բայց ոչ, գռզոները պետք է հենց իրենց ներկայիս ստատուսի պայմաններում կյանքը վայելեն, զբոսնեն քաղաքի փողոցներում ու իրենց էլիտա երևակայեն՝ 60000 դոլարանոց ժամացույը թևներին կապած: