Սյամոն ասել է, թե ինչու այլևս իշխանության չի ձգտում


12:31 , 16 օգոստոս, 2023
Հայտարարելով, որ եթե ինքը լիներ իշխանության կամ բարձր դիրքի, Արցախում ներկայիս իրավիճակը բացառված կլիներ ու «շատ հետաքրքիր վիճակ» կլիներ՝ միաժամանակ Սյամոն իր պաշտոնի նշանակման հարցը փակված թեմա է համարել՝ ասելով.«Ժամանակավոր պաշտոն վերցնել, 100 օր անել, էս մեկն անել այլևս «ակտուալնի» չի. արդեն փակած ա լրիվ, բլոկադայի մեջ ենք, և պետք ա գտնել լուծում, միայն ու միայն լուծում»:

Փորձելով իբր ինք զինք ներկայացնել անձնուրաց հայրենասերի դերում՝ Սյամոն, սակայն, տրամագծորեն հակառակին է հանգել. նա բացահայտել է, թե որն է իր համար պաշտոնի կամ իշխանության բուն արժեքը, որ դեպքում է այդ ամենն իր կյանքում դառնում գերնպատակ: Սյամոն պարզորոշ կերպով հայտարարում է, որ քանի որ Արցախում որևիցե պաշտոն չի կարող լինել հաճույքներ վեյելելու կամ անհագորեն մարդկանց կեղեքելու միջոց, քանզի կեղեքելու բան էլ չի մնացել, հետևաբար՝ իր համար գոնե առայժմ հարցը փակված է: Ճիշտ է՝ նա այդ հանգամանքը շեշտել է՝ ինչ-որ կերպ արդարացնելու նաև սեփական ձախողումն ու «բորդյուրին մնալու» փաստը, բայց քանի որ մյուսներից ավելի «քյասար» խոսացող մարդ է, ակամա իքն իրեն վնասել է՝ թափանցիկ ակնրակ կատարելով:

Ինչ վերաբերում է Արցախում «շատ հետաքրքիր վիճակ» լինելու մասին նրա հնչեցրած լոլոներին,ապա շատ հեռատես մեկը լինել պետք չէ՝ կանխատեսելու այն իրականությունը, որի մեջ հայտնված կլիներ Արցախը, եթե Սյամոն այնտեղ ռեալ լծակներ ունենար նախքան վերջին ամիսների իրադարձությունները. կա՛մ Արցախից բան մնացած չէր լինի, կա՛մ էլ արցախահայերը վերածված կլինեին թալիշների: