Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ եւս 2 ամիս


09:56 , 15 օգոստոս, 2023

Դատարանը եւս երկու ամսով երկարաձգեց ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին:

 Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ:

Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:

Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: