Սյամոն Աննայի հրահանգն է կատարել


12:13 , 14 օգոստոս, 2023
Հարցին՝ Արցախի խնդրի վերաբերյալ ներկա ու նախկին իշխանությունների քայլերում միտում չի՞ տեսնում, գուցե նրանց պետք էր, որ տեղի ունենար այն, ինչ որ տեղի ունեցավ՝ նկատի ունենալով իր կողմից հղված նամակների անպատասխան մնալը՝ Սյամոն արձագանքել է՝ «թացը չորի հետ խառնելով»: Ընդ որում՝ Սյամոն առավելապես շեշտադրել է նախկին իշխանությունների հանգամանքը՝ առաջ քաշելով երկու մանիպուլյատիվ վարկած. համաձայն մեկի՝ նրանք չէին հասկանում՝ պրոցեսն ուր է տանում, և որքան են Հայաստանի իրական հնարավորությունները, երկրորդ, ըստ Սյամոյի, հասկանում էին, բայց պետք էր պատճառ՝ հանձնեին, «իրանք մեղավոր չլինեին»:

Այն, որ Սյամոն իր խոսքում Նիկոլի կողքով է անցել՝ թիրախավորելով հենց նախկին իշխանություններին, պատահական չէ. Աննան արգելել է Նիկոլի հասցեին մի թթու խոսք անգամ ասել՝ միաժամանակ հրահանգելով հնարավորինս թիրախավորել նախկիններին՝ Նիկոլի գործած հանցագործությունները նրանց վրա բարդելու. հասարակության մեջ կա մի զոմբիացված շերտ, որը Նիկոլին դեռ «խեղճ հարիֆ» է համարում:

Ըստ էության՝ Սյամոն իր պրոպագանդիսատական բնույթի հարցազրույցում փորձել է այլասերել իրականությունն ու Նիկոլի անպատասխանատու վարքը արհեստականորեն պրոյեկտել նախկին իշխանությունների վրա: Մինչդեռ իրականոթյունն այն է, որ նա մոռացել է հիշատակել նախահեղափոխական վերջին շրջանի իրավիճակը ԼՂ հիմնախնդրի շուրջ կայացած բանակցություններում: Եթե նախկին իշխանություններն անպատասխանատտու գտնվեին ու կուժնուկուլան Նիկոլի գլխին ջարդելու նպատակ ունենային, ինչպես ակնարկել է Նիկոլի կնկա սիրելին, ապա համապաատասխան փատաթուղթը նախաստորագրված չէր լինի՝ փաստաթուղթ, որը ենթադրում էր արցախյան խնդրի քաղական լուծում՝ առանց մի կրակոցի, փատաթուղթ, որով սահմանված դրույթներն այսօր ուղղակի երանություն են թվում՝ համեմատած ներկա իրավիճակի հետ: Սյամոն չի ցանկացել խոստովանել, որ ներկայիս ծայրահեղ վատ վիճակը հետևանք է Նիկոլի՝ սեփական կետից Իլհամի հետ բանակցելու մասին հայտարարության, նախկին իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգության զրոյացման: Այսինքն՝ եթե 2018-ի գարնանը տեղի չունենար այն, ինչ որ տեղի ունեցավ, այսօր, թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը գտնվելու էին անխոցելի բարձրության վրա, իսկ սյամոներն էլ իրենց ծակից դուրս չէին գալու:

Աննային դա ձեռնտու սցենար չէր. Սյամոյին ինչ-որ կերպ պե՞տք էր հանել մարդամեջ, թե՞ չէ…