ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցությունն է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին


11:57 , 14 օգոստոս, 2023
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հղել Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին. «Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին: Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է դեսպանության «X»-ի միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր):