ՀՖՖ-ն խնդրում է Հրազդան մարզադաշտ ներկայանալ ժամը 18:00-ին


13:06 , 10 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այսօր, ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Դանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

«Հրազդան» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ