ՀՖՖ-ն խնդրում է «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ ժամը 18:00-ին


13:00 , 10 սեպտեմբեր, 2013

Այսօր` ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Դանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

«Հրազդան» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 18:00-ին: Բոլոր երկրպագուներին խնդրում ենք նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր` անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար: 

Մարզադաշտ բերել արգելվում է` 
Զենք 
Ճայթռուկներ 
Ծակող, կտրող, հրավառվող իրեր 
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ Կենդանիներ 
Գնդակներ 
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր 
Ալկոհոլային խմիչքներ 
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով 
Վուվուզելաներ 
Շեփորներ 
Լազերային լույսեր և ցուցիչներ