12:58 , 10 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ իր թիմն ամենայն լրջությամբ է մոտենում աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Չեխիայի ընտրանու դեմ խաղին:
«Չեխիայի հավաքականի կիսապաշտպանության գիծը լավագույններից մեկն է աշխարհում: Այնտեղ հանդես են գալիս բազմաթիվ խաղացողներ, ովքեր կարող են գործել մի քանի դիրքերում:
Հայաստանի հավաքականի դեմ չեխերը հիանալի էին գործում: Մենք չենք կարծում, թե հեշտությամբ երեք միավոր կվաստակենք»,- ասել է Պրանդելին: