12:52 , 10 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ Մոլդովայից ներմուծվող գինիների վրա արգելք կարող է դրվել արդեն սեպտեմբերի 11-ին: Այս մասին նշված է Ռոսպոտրեբնադզորի կայքում:
Օնիշենկոյին խոսքով, վերջին ժամանակներս մասնագետները պահանջներին չհամապատասխանող 8 խմբաքանակ ալկոհոլ են հայտնաբերել:
2013 թվականի սկզբից սկսած Մոլդովան Ռուսաստան է արտահանել 4 հազար խմբաքանակ ալկոհոլային արտադրանք ընդհանուր 25.1 միլիոն լիտր ծավալով: