Դժոխային շոգի պայմաններում ՀԷՑ-ի հանցավոր անգործությունը դարձել է մարդկանց առողջության ու կյանքի սպառնալիք


13:36 , 12 օգոստոս, 2023
ՀԷՑ-ը ազգի գլխին պատուհաս է դարձել

Հայաստանում աննախադեպ շոգեր են: Արևի ուղիղ ճառագայթների ներքո ջերմաստիճանը հասնում է մինչև 70 աստիճանի: Ասում են՝ այնքան շոգ է, որ նույնիսկ արճիճն էլ կհալվի:

Այն, որ շատ, ուղղակի անտանելի շոգ է, հատկապես երևանցի ցանկացած մեկը կվկայի: Շոգ չի, է՛, ուղղակի մահացու տապ է, և ասվածում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել երևանյան ավտոտրաֆիկին. րոպեն մեկ շտապօգնության մեքենաները, միմյանց հերթ չտալով, հիվանդներ են վազեցնում այստեղից այնտեղ՝ փորձելով շոգից ուշագնաց, վատացած մարդկանց անժամանակ մահը կանխել:

Եվ ահա այս դժոխքի ֆոնին՝ ՀԷՑ-ի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) հանցավոր անգործությունն ու հրեշավոր անտարբերութունը: Կասեք՝ ի՞նչ է եղել: Եղել է այն, որ չգիտես ինչու հենց հիմա, այս՝ շատերի համար ճակատագրական օրերին ՀԷՑ-ը որոշել է տարերային հոսանքազրկմամբ զբաղվել. քաղաքում մի ամբողջ թաղամասեր են պարբերաբար հոսանքազրկվում՝ ընդ որում՝ առանց պատշաճ նախազգուշացման, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ պարբերաբար իրենց առողջությունն ու կյանքն են վտանգի ենթարկում: Բանն այն է, որ այս անմարդկային տապին, որ, ըստ էութան, վերածվել է բնական աղետի բոլորիս գլխին, հովացման համակարգերի աշխատանքի համար հոսանք է անհրաժեշտ. կոնդիցիոներներն ու էլեկտրական հովհարներն առանց հոսանքի պարզապես չեն աշխատում: Իսկ հոսանքի անխափան մատակարարման համար Հայաստանում պատասխանատու է ՀԷՑ կոչվող կառույցը, որը, սակայն, այդպես էլ չի կարողանում այս տարիների ընթացքում պատշաճորեն իրականացնել սեփական գործառույթները. մե՛կ փող չկա, մե՛կ՝ էլեկտրիկ…

Ընդհանրապես, եթե անկեղծ խոսենք, ՀԷՑ-ից դժգոհությունները միայն վերահիշյալ խնդրով պայմանավորված չեն. կաշառակեր էլելտրիկներից՝ սպառողի հանդեպ բացարձակ անտարբերություն ու հոսանքի անկանոն տատանումներ, որոնց պատճառով տներ են այրվում ՝ ահա այն խնդիրների ոչ լրիվ ցանկը, որի ձեռքն այսօր տառապում է ազգաբնակչությունը: Այն վերածվել է մի անիմաստ էներգետիկ գիգանտի, որ ուղղակի մարդկանցից փող է շորթում՝ դրա դիմաց սեփական պարտականությունները թերակատարելով: Այսքան տարի միայն խոստումներ ենք լսում ու փող չլինելու մասին լոլոներ, մինչդեռ ժամանակին բոլորս այլ ակնկալիքներ ունեինք:

Սրա բուն մեղավորը, իհարկե, միայն ՀԷՑ-ի ղեկավարությունը չէ, այլև՝ իշխանությունները.Կառավարությունը պետք է վերահսկի ՀԷՑ-ին ու հետևի մատուցվող ծառայությունների որակին: Բայց Կառավարությունը թքած ունի մարդկանց կարիքների ու պահանջմուքնների, առհաարակ պետության վրա, քանի որ Նիկոլի համար կարևորը միայն Աննայի դաչայի օդի ջերմաստիճանն է. որ շոգ լինի, բա Աննան Նիկոլին ո՞նց բավարարարի…