Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործում


19:58 , 11 օգոստոս, 2023

Այսօր հանդիպել եմ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։
Քննարկել ենք տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։