15:37 , 11 օգոստոս, 2023
Կառավարության նիստում անդրադառնալով «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին՝ Նիկոլն Ավանեսյան Անոյին պարտադրել է վերացնել այս հարցում սահմանված բոլոր արգելքները: «Ինչո՞ւ 32, ինչո՞ւ ոչ 22 կամ՝ 18,-հարցրել է Նիկոլն Անոյին ու ասել,- մարդը 18 տարեկան չափահաս մարդ է՝ իրավունք ունի որոշում կայացնելու, էդ ո՞նց ենք որոշել 32: Դա է նպատակը ծրագրի, որ մարդն ուզում է, որոշում է կայացրել: Չենք կարող մարդկանց ստիպել, թե գնացեք, ամուսնացեք, ուզում են՝ ամուսնանում են, չեն ուզում՝ ոչ, ուզում են երեխա ունենալ՝ ունենում են, չեն ուզում՝ չեն ունենում: Մեր ծրագրի նպատակը դա է, ինչո՞ւ ենք տարիքային շեմ սահմանել, մարդն ինքն է որոշում օգտվի, թե՝ չէ, պետք է այդ տարիքային շեմը վերացնել: Ով որևէ պատճառով նման մտադրություն ունի պետք է այդ ծրագիրը հասանելի դարձնել նրանց համար»:
Իսկ եթե մարդը ոչ թե 18, այլ ասենք 17,5 տարեկանում է ցանկանում երեխա ունենալ, չի՞ կարելի… Նիկոլի՝ ազգը բազմացնելու մոլուցքի մեջ իրականում կա դավադրություն՝ ուղղված ընտանիքի դեմ: Ավանդաբար երեխաները ծնվում են ընտանիքներում, օրինական հարաբերությունների մեջ մտած զույգերի միությունից: Խրախուսելով կամայական չափահաս մեկին՝ երեխա ունենալու ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների օգնությամբ, Նիկոլը հարվածի տակ է դնում ավանդական հասկացություններն ու իր տերերի հրահանգով ակնհայտորեն ցանկանում է կոտրել այն տաբուները, որոնք մարդուն մարդ են պահում: Իհարկե, ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության տեսանկյունից թույլատրելի է համարվում նաև ասենք կենդանիների հետ զագսավորվելը կամ ամուսնությունն ասենք սեփական տան առաստաղից կախված ջահի հետ (նման դեպքերը բազմաթիվ են նույն լիբերալ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում), բայց հայկական իրականության պայմաններում բոլոր տեսակի սահմանների վերացումը կարող է հանգեցնել ընտանիքի ինստիտուտի ճգնաժամին ու արժեհամակարգային ձևախեղմանը: Դա հիմա տեսանելի չի լինի, բայց ա՛յ 10 տարի հետո մենք կարող է և չճանաչենք մեր իսկ հասարակությանը:
Հարց՝ եթե Մարիամիկը որոշի արհեստականորեն հղիանալ, Նիկոլը դե՞մ կլինի…