Ստացվել է այնպես, որ նեկա պահին Սյամոն Արցախում ունի զրոյին մոտ ժողովրդականություն


11:59 , 10 օգոստոս, 2023

Հարցին՝ ինչո՞ւ է արցախյան իշխանությունների կողմից «Միասնական հայրենիքը» մի տեսակ մղվում լուսանցքից դուրս, Սյամոն խիստ շաբլոն ու նույնքան անհամոզիչ պատախան է տվել. արցախյան քաղաքական ուժերին մեղադրելով «երկիրն այս վիճակին բերելու» համար՝ Սյամոն հայտարարել է, թե այդ՝ «տարբեր տեղերից կառավարվող» ուժերի շրջանում խուճապ է տիրում, քանի որ նրանք իրենից վտանգ են զգում:

Սյամոն իքն իրեն մատուցել է որպես հայոց աշխարհում թափառող ու պարբերաբար տեսախցիկների օբյեկտիվներում հայտնվող հովա, ինչն ուղղակի ծաղր է:

Եկեք դատենք օբյեկտիվորեն: Քաղաքականության մեջ որևիցե ուժ կարող է ձեռք բերել կշիռ գլխավորապես մեկ դեպքում՝ ժողովրդի անվերապահ աջակցության, լայն մասսայականության: Եթե նույնիսկ քո հովանավորը աշխարհի ամենահզոր տերությունն է, բայց դու չունես գոնե մինիմալ ժողովրդականություն, եթե ընկալելի չես գոնե հանրային որոշակի շերտերի կողմից, դու ոչինչ ես, ոռովդ էլ բոմբ գցես, չես կարող հասնել ակնկալածդ արդյունքին:

Հիմա ստացվել է այնպես, որ նեկա պահին Սյամոն Արցախում ունի զրոյին մոտ ժողովրդականություն: Եթե նույնիսկ կան էլ որոշ մարդիկ, որոնք դեռևս նրա հետ հույսեր են կապում, ապա այդպիսիների թիվը մի քանի հարյուրը չի գերազանցում: Սյամոն նույնիսկ քիչ թե շատ նորմալ միտինգ չի կարողանում կազմակեպել. մարդիկ ուղղակի չեն գալիս, Սյամոյին չեն լսում:

Հիմա՝ հարց՝ եթե Սյամոյի ու նրա քաղաքական ուժի իրական կշիռը փաստացի շատ չնչին է, ապա ինո՞ւ պետք է մյուսները նախանձեն նրան կամ ավելորդ ռեսուրսներ ծախսեն՝ «պադնոշկա» տալու համար: Եթե մարդը փռված է ասֆալտին, չի կարողանում ոտքի կանգնել, իմաստը ո՞րն է՝ նրա վրա հավելյալ ռեսուրսներ վատնելու. Սյամոյի քաղաքական ուժը մղված է լուսանցք այն պատճառով, որ ոչ մեկ նրան բանի տեղ չի դնում, այն մարգինալ ինչ-որ բան է, անհասկանալի գոյացություն:

Սյամոն ուղղակի ինքնասիրահարված է՝ կարծելով, թե եթե Աննան իրեն համակրում է, ուրեմն մյուսները նույնպես պարտավոր են զմայլվել իրենով: